Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թի­կունքն էլ է ա­մուր

Թի­կունքն էլ է ա­մուր
13.10.2020 | 00:06
Այս օ­րե­րին էլ խմո­րի բա­ղադ­րու­թյու­նը նույնն է, սա­կայն այս ան­գամ ա­վե­լի շատ սեր ու հայ­րե­նա­սի­րու­թյուն կա թխ­ված հա­ցի մեջ, ո­րով­հետև կա­նայք նույն­պես ա­պա­ցու­ցում են, որ հա­նուն հայ­րե­նի­քի ան­գամ ի­րենց կյան­քը կվ­տան­գեն ու զին­վո­րին սո­ված չեն թող­նի։
Ար­ցա­խում բա­վա­կա­նին վտան­գա­վոր է բաց եր­կն­քի տակ կանգ­նե­լը, բայց կան մար­դիկ, ով­քեր, ան­տե­սե­լով թշ­նա­մու հր­թի­ռա­կո­ծու­թյու­նը, ի­րար թի­կունք դար­ձած հաց են թխում, որ ա­ռաջ­նա­գիծ ու­ղար­կեն։ Ընդ­հան­րա­պես չեն բո­ղո­քում ոչ մի բա­նից, միայն հպար­տա­նում են, որ մեր հայ­րե­նի­քը նման բա­նակ ու հրա­մա­նա­տա­րա­կան կազմ ու­նի։ Հպար­տու­թյան հետ խառ­նում են նաև կա­րո­տը, ո­րով­հետև հաց­թուխ­նե­րից շա­տե­րի որ­դի­նե­րը, թոռ­նե­րը, բա­րե­կամ­ներն ու հարևան­նե­րը նույն­պես ա­ռաջ­նագ­ծում են։ Գի­շեր ու ցե­րեկ ի­րար են խառն­վել։
Նրանք միայն մի բան են ու­զում` խա­ղա­ղու­թյուն, իսկ մնա­ցած ա­մեն բան կս­տեղ­ծեն, նո­րից կշե­նաց­նեն Ար­ցա­խը, քա­նի որ ա­մուր է ար­ցախ­ցու ո­գին, գոր­ծը` ար­դար, իսկ խոս­քը` վճ­ռա­կան։
Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱ­Ն
Դիտվել է՝ 2952

Մեկնաբանություններ